Մեր մասին

mer_masinԿազմակերպությունը, հանդիսանալով 1C-Ֆրենչայզինգ ցանցի ներկայացուցիչ,
տրամադրում է մի շարք ծառայություններ և ապրանքներ, որոնք օգնում են
ավտոմատացնել և արդյունավետ կերպով կազմակերպել հաշվապահությանն
ու հարակից ոլորտին առնչվող հաշվարկները:
Կազմակերպությունը մասնագիտացած է հետևյալ հիմնական փաթեթների
ուղղությամբ`

  • 1С: Հաշվապահություն 8
  • 1C: Առևտրի կառավարում 8
  • 1С: Աշխատավարձի և անձնակազմի կառավարում 8
  • 1С: Փաստաթղթաշրջանառություն 8
  • 1С: Արտադրական կազմակերպության կառավարում 8

Մեր հիմնական սկզբունքներ են`

  • Անհատական մոտեցում հաճախորդներին
  • Մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն

Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`

  • Հաշվապահական և կառավարչական հաշվառման ավտոմատացման լուծումներ 1C 8.3 հենքի վրա
  • Ցանկացած բարդության բիզնես գործընթացների ավտոմատացման վերաբերյալ խորհրդատվություն
  • Տեղեկատվական համակարգերի արդյունավետությանն ուղղված աշխատանքներ
  • 1C-ի պարբերական թարմացումներ ՀՀ օրենսդրության փոփոխություններին համընթաց
  • 1C-ի համապատասխանեցում Ձեր ընկերության պահանջներին
  • Հեռահար(remote) և հեռախոսային օնլայն խորհրդատվության տրամադրում
  • Խորհրդատուների օգնություն ծրագրի օգտագործման ընթացքում
  • Հարկային և ֆինանսական հաշվետվությունների ձևավորման ընթացքում օգնություն՝ տեղեկատվության մուտքագրման սխալների ուղղում
  • Ծրագրերի ուսուցում՝ Ձեր իրական տվյալների հիման վրա
  • Ուսուցման իրականացում՝ համաձայն 1C-ի կողմից տրամադրվող մեթոդական և մեթոդաբանական ուղեցույցերի, գործընկեր կազմակերպության միջոցով
  • Լիցենզավորված ծրագրային փաթեթների տրամադրում
  • Ծրագրային թարմացումներ