1С: ERP կազմակերպության կառավարում 8

Artadrakan-kazmakerputyan-karavarumԾրագրային փաթեթը թույլ է տալիս ստեղծել միասնական տեղեկատվական տիրույթ,որը ներկայացնում է կազմակերպության գործունեության ֆինանսատնտեսական հատվածը` ներառելով հիմնական բիզնես գործընթացները: Մուտքը տվյալների բազա ապահովվում է աստիճանական համակարգով` հաշվի առնելով տվյալ օգտագործողի դերը:

Ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը ներառում է հաշվապահական հաշվառում, հարկային հաշվառում և կառավարչական հաշվառում:

Այն թույլ է տալիս կազմակերպության ղեկավարությանը ստանալ մրցակցության բարձրացմանն ուղղված տեղեկատվություն կազմակերպության ռեսուրսների ճիշտ պլանավորման, կառավարման  և վերլուծության համար, իսկ միջին օղակի մենեջերներին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել կազմակերպության ամենօրյա կառավարումը:

ERP կազմակերպության կառավարում 8 ծրագրային փաթեթը թույլ է տալիս ավտոմատացնել կազմակերպության հետևյալ ուղղությունները և ստորաբաժանումները`

  • Տնտեսական պլանավորման բաժին
  • Արտադրական բաժին
  • Վաճառքի բաժին
  • Մարքեթինգի բաժին
  • Նյութերի պահեստներ
  • Պատրաստի արտադրանքի բաժին
  • Նյութատեխնիկական ապահովման բաժին
  • Հաշվապահություն
  • Կադրերի բաժին
  • Աշխատանքի բաժանման և զբաղվածության բաժին
  • ՏՏ բաժին
  • Տեղեկատվական-վերլուծական բաժին
  • Ադմինիստրատիվ-տնտեսական բաժին