1С: Փաստաթղթաշրջանառություն 8

PastatghtashrjanarutyunՓաստաթղթաշրջանառություն 8 ծրագիրը ունիվերսալ կոնֆիգուրացիա է, որը թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել ընկերության աշխատանքային ընթացակարգերն ու փաստաթղթաշրջանառությունը: Այն կարող է արդյունավետ կերպով օգտագործվել ինչպես փոքր և միջին կազմակերպությունների,այնպես էլ խոշոր կազմակերպությունների պարագայում:

Քանի որ 1С:Փաստաթղթաշրջանառություն 8 ծրագիրը չունի ոլորտային առանձնահատկություններ, թույլ է տալիս ծրագրային փաթեթը կիրառել տարաբնույթ և բազմաճյուղ կազմակերպությունների համար:

Ծրագրային փաթեթը թույլ է տալիս իրականացնել հետևյալ հիմնական գործառնությունները`

  • Ապահովել փաստաթղթերի անվտանգ պահպանումը մեկ կենտրոնացված վայրում
  • Որոշակի տիպի փաստաթղթերի օգտագործման սահմանափակումներ` հաշվի առնելով օգտագործողի դերը տվյալների բազայում
  • Ներքին, մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում
  • Համատեղ աշխատանքի հնարավորություն միևնույն փաստաթղթի խմբագրման ընթացքում
  • Փաստաթղթերի համեմատման, համապատասխան տարբերակների պահպանման, ինչպես նաև փաստաթղթերի վերահսկման հնարավորություն
  • Հնարավորություն աշխատելու տարբեր տիպի փաստաթղթերի հետ, ներառյալ` նկարներ, տարբեր տիպային փաստաթղթեր, արխիվային ֆայլեր, կցորդներ և այլն
  • Որոնման հնարավորություն փաստաթղթերի բովանդակության հիման վրա
  • Փաստաթղթերի ավտոմատացված ներբեռնում արտաքին կցորդներից, ինչպիսին սքաներն է և էլ. փոստը
  • Էլ. փոստի հետ ինտեգրացիա
  • Բիզնես գործընթացների ավտոմատացում
  • Աշխատակցի աշխատանքային ժամանակի բաշխում,վերահսկողություն և վերլուծություն

Ծրագիրը հնարավորություն ունի աշխատելու մեծ թիմերի դեպքում ինչպես ներքին ցանցի միջոցով, այնպես էլ ինտերնետի միջոցով` ֆիզիկապես այլ տարածքում գտնվող աշխատակիցներին ներգրավելու համար: