1с-Ֆրենչայզինգ

1c-Franchayzing1с-Ֆրենչայզինգը կազմակերպությունների ցանկ է, որոնք իրականացնում են
հաշվապահական և գրասենյակային աշխատանքներին առնչվող կոմպլեքս
ծառայություններ:
Այն ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալ ծառայություններով`

  • Օգնություն ծառայությունների փաթեթի ընտրության հարցում
  • Ծրագրային փաթեթների վաճառք և առաքում
  • Տեղադրում
  • Կարգավորումների փոփոխություն
  • Հետվաճառքային սպասարկում
  • Օգտագործողի ուսուցման իրականացում
  • Ինֆորմացիոն-տեխնոլոգիական սպասարկում
  • Խորհրդատվության տրամադրում

1с-Ֆրենչայզինգ կազմակերպությունների ցանցը ձևավորվել է 1c կազմակերպության անմիջական համագործակցության և վերահսկողության ներքո: Ցանցում ներառված են այն կազմակերպությունները, որոնք ունեն ոչ միայն ծրագրային փաթեթների վաճառքի փորձ, այլև կարող են իրականացնել խորհրդատվություն` ունենալով համապատասխան մասնագետներ:
1с-Ֆրենչայզինգ կազմակերպություններից յուրաքանչյուրում աշխատում են որակավորված և վերապատրաստված հատուկ մասնագետներ,որպեսզի հաճախորդի հետ աշխատելու յուրաքանչյուր փուլում տրամադրվող ծառայությունները լինեն որակյալ և սեղմ ժամկետներում:
Սա ենթադրում է ոչ միայն ծրագրային փաթեթների տեղադրում, այլև այդ ծրագրային փաթեթների ինտեգրում այլ փաթեթների հետ,օգտագործողների ուսուցում և ծրագրային փաթեթի թողարկում կազմակերպության բոլոր բաժինների համար:
Զուգահեռաբար, ցանցում ներգրավված կամզակերպությունները մասնագիտացած են որոշակի ծրագրային փաթեթների ուղղությամբ:
Կազմակերպությունների համապատասխան վերապատրաստում անցած մասնագետները հաճախորդներին ոչ միայն օգնում են տեղադրել ծրագրային փաթեթները, այլև օգնում հասկանալ թե ինչ առանձնահատկություններ են բնորոշ տվյալ տիպի կազմակերպությանը: