1С: Հաշվապահություն 8

Hashvapahutyun-8Ծրագիրը կիրառվում է հաշվապահական և հարկային հաշվառման համար` համաձայն գործող ՀՀ օրենսդրության և օրենսդրական ակտերի:

Ծրագրային փաթեթը նախատեսված է ինչպես միաբնույթ (պարզ) գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այնպես էլ բազմաբնույթ գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, որոնք ունեն հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ:

Ծրագրային փաթեթը թույլ է տալիս իրականացնել`

  • Եկամուտների և ծախսերի հաշվառում ամբողջական կազմակերպության համար, ինչպես նաև ստորաբաժանումներով
  • Բանկի, դրամարկղի և դրամական հոսքերի հաշվառում
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
  • Կադրային հաշվառում և աշխատավարձերի հաշվարկ
  • Պահեստի և առևտրի հաշվառում
  • Հիմնական միջոցների հաշվառում
  • Համակարգում հարկային հաշվետվությունների ձևավորում
  • Տվյալների որոնում` տեքստային որոնման ամբողջական կազմով
  • Ինտեգրացիա ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ
  • Ինտեգրացիա ՀԾ Ինտերնետ-Բանկ համակարգի հետ
  • Տվյալների մուտքի կառավարում` հիմնված օգտագործողի դերի վրա