1С: Աշխատավարձ եվ անձնակազմի կառավարում 8

Ashxatavardz-ev-andznakazmi-karavarumԱշխատավարձ և անձնակազմի կառավարում 8 ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով միջազգային չափանիշներն ու փորձը:

Աշխատավարձ և անձնակազմի կառավարում 8 ծրագիրը ներառում է հետևյալ գործընթացների ավտոմատացումը`

  • Յուրաքանչյուր աշխատակցի համար աշխավարձի հաշվարկում` հիմնվելով որոշակի առանձնահատկությունների վրա
  • Նյութական և ֆինանսական մոտիվացման մեխանիզմների կազմում
  • Օրենսդրությամբ կանոնակարգվող հարկերի և վճարների դուրսգրում աշխատանքի համար նախատեսված ֆոնդերից
  • Դուրսգրված աշխատավարձի և հարկերի արտացոլում կազմակերպության ընդհանուր ծախսերի ցանկում
  • Անձնակազմի դրամական միջոցների հաշվարկման կառավարում՝ ներառյալ կանխավճարները
  • Կադրերի հաշվառում և կադրային կազմի վերլուծություն` ըստ որոշակի որակական չափանիշների
  • Անձնակազմի պահանջմունքների պլանավորում
  • Կազմակերպության կադրային կարիքների գնահատում և կադրերի ապահովում բիզնեսի զարգացման համար
  • Աշխատակիցների գիտելիքների գնահատում, վերապատրաստում, ատեստավորման կազմակերպում

Ծրագրի վերջին տարբերակում հնարավորություն կա ապահովելու մի քանի կազմակերպությունների կամ անհատ ձեռներեցների համատեղ կառավարումը մեկ տեղեկատվական բազայում: Սա հատկապես օգտակար է այն կազմակերպությունների համար, որոնք առանձին իրավաբանական միավորումներ են, բայց կառավարման տեսանկյունից ամբողջի տարրեր են: Համակարգը ունի հնարավորություն մեկ բազայում վարելու կառավարչական և ռեգլամենտային հաշվառում: Առաջին դեպքում դիտարկվում են բոլոր ներառված անհատական բիզնեսներն ու կազմակերպությունները` որպես մեկ ամբողջություն, իսկ երկրորդում` առանձին-առանձին:

Համակարգը ծառայում է ինչպես կադրային բաժնին, ղեկավարությանը, այնպես էլ հաշվապահության և անգամ ընկերության այլ աշխատակիցներին` թույլ տալով ստանալ ավտոմատացված հաշվարկներ ֆինանսական հոսքերի, անձնակազմի կազմի և որակական հատկանիշների, հատկացված գումարների և պահումների վերաբերյալ: