Ծրագիրը կիրառվում է հաշվապահական և հարկային հաշվառման համար` համաձայն գործող ՀՀ օրենսդրության և օրենսդրական ակտերի:
Ծրագրային փաթեթը նախատեսված է ինչպես միաբնույթ (պարզ) գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, այնպես էլ բազմաբնույթ գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար, որոնք ունեն հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ:
Ծրագրային փաթեթը թույլ է տալիս իրականացնել`
- Եկամուտների և ծախսերի հաշվառում ամբողջական կազմակերպության համար, ինչպես նաև ստորաբաժանումներով
- Բանկի, դրամարկղի և դրամական հոսքերի հաշվառում
- Դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
- Կադրային հաշվառում և աշխատավարձերի հաշվարկ
- Պահեստի և առևտրի հաշվառում
- Հիմնական միջոցների հաշվառում
- Համակարգում հարկային հաշվետվությունների ձևավորում
- Տվյալների որոնում` տեքստային որոնման ամբողջական կազմով
- Ինտեգրացիա ՊԵԿ-ի e-Invoicing և հաշվետվությունների էլ. համակարգերի հետ
- Ինտեգրացիա ՀԾ Ինտերնետ-Բանկ համակարգի հետ
- Տվյալների մուտքի կառավարում` հիմնված օգտագործողի դերի վրա