1с-Ֆրանչայզինգը կազմակերպությունների ցանկ է, որոնք իրականացնում են
հաշվապահական և գրասենյակային աշխատանքներին առնչվող կոմպլեքս
ծառայություններ:
Այն ներառում, բայց չի սահմանափակվում հետևյալ ծառայություններով`
- Օգնություն ծառայությունների փաթեթի ընտրության հարցում
- Ծրագրային փաթեթների վաճառք և առաքում
- Տեղադրում
- Կարգավորումների փոփոխություն
- Հետվաճառքային սպասարկում
- Օգտագործողի ուսուցման իրականացում
- Ինֆորմացիոն-տեխնոլոգիական սպասարկում
- Խորհրդատվության տրամադրում
1с-Ֆրանչայզինգ կազմակերպությունների ցանցը ձևավորվել է 1c կազմակերպության անմիջական համագործակցության և վերահսկողության ներքո: Ցանցում ներառված են այն կազմակերպությունները, որոնք ունեն ոչ միայն ծրագրային փաթեթների վաճառքի փորձ, այլև կարող են իրականացնել խորհրդատվություն` ունենալով համապատասխան մասնագետներ:
1с-Ֆրանչայզինգ կազմակերպություններից յուրաքանչյուրում աշխատում են որակավորված և վերապատրաստված հատուկ մասնագետներ,որպեսզի հաճախորդի հետ աշխատելու յուրաքանչյուր փուլում տրամադրվող ծառայությունները լինեն որակյալ և սեղմ ժամկետներում:
Սա ենթադրում է ոչ միայն ծրագրային փաթեթների տեղադրում, այլև այդ ծրագրային փաթեթների ինտեգրում այլ փաթեթների հետ,օգտագործողների ուսուցում և ծրագրային փաթեթի թողարկում կազմակերպության բոլոր բաժինների համար:
Զուգահեռաբար, ցանցում ներգրավված կամզակերպությունները մասնագիտացած են որոշակի ծրագրային փաթեթների ուղղությամբ:
Կազմակերպությունների համապատասխան վերապատրաստում անցած մասնագետները հաճախորդներին ոչ միայն օգնում են տեղադրել ծրագրային փաթեթները, այլև օգնում հասկանալ թե ինչ առանձնահատկություններ են բնորոշ տվյալ տիպի կազմակերպությանը: