Ծրագիրը նախատեսված է մանրածախ վաճառակետերի (խանութների), ինչպես նաև մանրածախ ցանցի բիզնես գործընթացների ավտոմատացման համար:
Ծրագիրը կապ է ապահովում տարբեր առևտրային սարքավորումների հետ և կարգավորվում է Ձեր բիզնեսին համապատասխան: Իսկ մի քանի կետերի հետ աշխատանքը, թույլ է տալիս ապահովել վաճառքների և ապրանքի վերահսկողություն:
Ավրոմատացվում են առևտրային կազմակերպության հինական բիզնես գործընթացները՝
- Վաճառքի վերլուծություն և մատակարարներին պատվերների ձևավորում՝ ընթացիկ մնացորդների հիման վրա
- Պատվերների առաքման վերահսկողություն՝ ըստ մատակարարին պատվերների
- Գների նշանակում ապրանքի ընդունման ժամանակ և մնացորդների վերագնահատում
- Զեղչերի և կուտակային զեղչերի կառավարում
- Մանրածախ վաճառք
- Ապրանքների շարժի ստուգում, գնորդներից և մատակարարներին ապրանքների վերադարձման պատճառների վերլուծություն, ապրանքների դուրսգրում:
- Աշխատանքային ժամերի և վաճառողների վաճառքների պլանավորում և հաշվառում
- Ձեռնարկության գործունեության վերլուծություն
Բացի այն, որ ծրագիրը կարող է օգտագործվել առանձին, այն հնարավորություն ունի համատեղ աշխատել նաև 1C:հաշվապահություն և 1C: Առևտրի կառավարում ծրագրերի հետ: Բոլոր կոնֆիգուրացիաների միջև տվյալների փոխանակման արդյունքում կարող է ստեղծվել բարդ տեղեկատվական ցանց, որը կբավարարի ցանկացած կազմակերպության պահանջմունքները: