Աշխատավարձ և անձնակազմի կառավարում 8 ծրագիրը կազմվել է` հաշվի առնելով միջազգային չափանիշներն ու փորձը:
Աշխատավարձ և անձնակազմի կառավարում 8 ծրագիրը ներառում է հետևյալ գործընթացների ավտոմատացումը`
- Յուրաքանչյուր աշխատակցի համար աշխավարձի հաշվարկում` հիմնվելով որոշակի առանձնահատկությունների վրա
- Նյութական և ֆինանսական մոտիվացման մեխանիզմների կազմում
- Օրենսդրությամբ կանոնակարգվող հարկերի և վճարների դուրսգրում աշխատանքի համար նախատեսված ֆոնդերից
- Դուրսգրված աշխատավարձի և հարկերի արտացոլում կազմակերպության ընդհանուր ծախսերի ցանկում
- Անձնակազմի դրամական միջոցների հաշվարկման կառավարում՝ ներառյալ կանխավճարները
- Կադրերի հաշվառում և կադրային կազմի վերլուծություն` ըստ որոշակի որակական չափանիշների
- Անձնակազմի պահանջմունքների պլանավորում
- Կազմակերպության կադրային կարիքների գնահատում և կադրերի ապահովում բիզնեսի զարգացման համար
- Աշխատակիցների գիտելիքների գնահատում, վերապատրաստում, ատեստավորման կազմակերպում
Ծրագրի վերջին տարբերակում հնարավորություն կա ապահովելու մի քանի կազմակերպությունների կամ անհատ ձեռներեցների համատեղ կառավարումը մեկ տեղեկատվական բազայում: Սա հատկապես օգտակար է այն կազմակերպությունների համար, որոնք առանձին իրավաբանական միավորումներ են, բայց կառավարման տեսանկյունից ամբողջի տարրեր են: Համակարգը ունի հնարավորություն մեկ բազայում վարելու կառավարչական և ռեգլամենտային հաշվառում: Առաջին դեպքում դիտարկվում են բոլոր ներառված անհատական բիզնեսներն ու կազմակերպությունները` որպես մեկ ամբողջություն, իսկ երկրորդում` առանձին-առանձին:
Համակարգը ծառայում է ինչպես կադրային բաժնին, ղեկավարությանը, այնպես էլ հաշվապահության և անգամ ընկերության այլ աշխատակիցներին` թույլ տալով ստանալ ավտոմատացված հաշվարկներ ֆինանսական հոսքերի, անձնակազմի կազմի և որակական հատկանիշների, հատկացված գումարների և պահումների վերաբերյալ: