Փաստաթղթաշրջանառություն 8 ծրագիրը ունիվերսալ կոնֆիգուրացիա է, որը թույլ է տալիս արդյունավետ կազմակերպել ընկերության աշխատանքային ընթացակարգերն ու փաստաթղթաշրջանառությունը: Այն կարող է արդյունավետ կերպով օգտագործվել ինչպես փոքր և միջին կազմակերպությունների,այնպես էլ խոշոր կազմակերպությունների պարագայում:
Քանի որ 1С:Փաստաթղթաշրջանառություն 8 ծրագիրը չունի ոլորտային առանձնահատկություններ, թույլ է տալիս ծրագրային փաթեթը կիրառել տարաբնույթ և բազմաճյուղ կազմակերպությունների համար:
Ծրագրային փաթեթը թույլ է տալիս իրականացնել հետևյալ հիմնական գործառնությունները`
- Ապահովել փաստաթղթերի անվտանգ պահպանումը մեկ կենտրոնացված վայրում
- Որոշակի տիպի փաստաթղթերի օգտագործման սահմանափակումներ` հաշվի առնելով օգտագործողի դերը տվյալների բազայում
- Ներքին, մուտքային և ելքային փաստաթղթերի գրանցում
- Համատեղ աշխատանքի հնարավորություն միևնույն փաստաթղթի խմբագրման ընթացքում
- Փաստաթղթերի համեմատման, համապատասխան տարբերակների պահպանման, ինչպես նաև փաստաթղթերի վերահսկման հնարավորություն
- Հնարավորություն աշխատելու տարբեր տիպի փաստաթղթերի հետ, ներառյալ` նկարներ, տարբեր տիպային փաստաթղթեր, արխիվային ֆայլեր, կցորդներ և այլն
- Որոնման հնարավորություն փաստաթղթերի բովանդակության հիման վրա
- Փաստաթղթերի ավտոմատացված ներբեռնում արտաքին կցորդներից, ինչպիսին սքաներն է և էլ. փոստը
- Էլ. փոստի հետ ինտեգրացիա
- Բիզնես գործընթացների ավտոմատացում
- Աշխատակցի աշխատանքային ժամանակի բաշխում,վերահսկողություն և վերլուծություն
Ծրագիրը հնարավորություն ունի աշխատելու մեծ թիմերի դեպքում ինչպես ներքին ցանցի միջոցով, այնպես էլ ինտերնետի միջոցով` ֆիզիկապես այլ տարածքում գտնվող աշխատակիցներին ներգրավելու համար: