Կազմակերպությունը, հանդիսանալով 1C-Ֆրանչայզինգ ցանցի ներկայացուցիչ,
տրամադրում է մի շարք ծառայություններ և ապրանքներ, որոնք օգնում են
ավտոմատացնել և արդյունավետ կերպով կազմակերպել հաշվապահությանն
ու հարակից ոլորտին առնչվող հաշվարկները:
Կազմակերպությունը մասնագիտացած է հետևյալ հիմնական փաթեթների
ուղղությամբ`
- 1С: Հաշվապահություն 8
- 1C: Առևտրի կառավարում 8
- 1С: Աշխատավարձի և անձնակազմի կառավարում 8
- 1С: Փաստաթղթաշրջանառություն 8
- 1С: Արտադրական կազմակերպության կառավարում 8
Մեր հիմնական սկզբունքներ են`
- Անհատական մոտեցում հաճախորդներին
- Մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն
Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները`
- Հաշվապահական և կառավարչական հաշվառման ավտոմատացման լուծումներ 1C 8.3 հենքի վրա
- Ցանկացած բարդության բիզնես գործընթացների ավտոմատացման վերաբերյալ խորհրդատվություն
- Տեղեկատվական համակարգերի արդյունավետությանն ուղղված աշխատանքներ
- 1C-ի պարբերական թարմացումներ ՀՀ օրենսդրության փոփոխություններին համընթաց
- 1C-ի համապատասխանեցում Ձեր ընկերության պահանջներին
- Հեռահար(remote) և հեռախոսային օնլայն խորհրդատվության տրամադրում
- Խորհրդատուների օգնություն ծրագրի օգտագործման ընթացքում
- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների ձևավորման ընթացքում օգնություն՝ տեղեկատվության մուտքագրման սխալների ուղղում
- Ծրագրերի ուսուցում՝ Ձեր իրական տվյալների հիման վրա
- Ուսուցման իրականացում՝ համաձայն 1C-ի կողմից տրամադրվող մեթոդական և մեթոդաբանական ուղեցույցերի, գործընկեր կազմակերպության միջոցով
- Լիցենզավորված ծրագրային փաթեթների տրամադրում
- Ծրագրային թարմացումներ